Сегодня 04.05.2024

Добро пожаловать!
Тут описание вашего сайта
Главная » 2012 » Մարտ » 22 » Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կազմակերպում է C# ծրագրավորման անվճար դասընթաց
15:00
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կազմակերպում է C# ծրագրավորման անվճար դասընթաց

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է C# ծրագրավորման երկարաժամկետ ուսումնական ծրագրի մասին, որը «C# Մակարդակ 1 (Օբյեկտ-կենտրոնացված ծրագրավորում) դասընթացով (անվճար):C# ծրագրավորման երկարաժամկետ դասընթացը կազմված է միմյանց հաջորդող երեք մակարդակից, որոնք ներկայացված են ստորև՝ 
C# ծրագրավորման երկարաժամկետ դասընթացը կազմված է միմյանց հաջորդող երեք մակարդակից, որոնք ներկայացված են ստորև՝



Դասընթացի մակարդակիանվանումը

Տևողությունը

Վարձը

C# Մակարդակ 1 (Օբյեկտ-կենտրոնացվածծրագրավորում)

24 դաս/48 ժամ

Անվճար

C# Մակարդակ2(Անիմացիա և գրաֆիկա .NET միջավայրում/WPF, WF)

36 դաս/72 ժամ

90 000 (վճարվում է ամսեկան վճարումով՝ 30 000 x3)

C# Մակարդակ 3 (ADO.NET և ASP.NET)

30 դաս/60 ժամ

90 000 (վճարվում է ամսեկան վճարումով՝ 30 000 x3)

Հավաքագրվում են  «C# Մակարդակ 1 (Օբյեկտ-կենտրոնացված ծրագրավորում)»  դասընթացի երեք խումբ, որոնք կմեկնարկեն տարբեր ժամկետներում: Դասընթացի ժամանակացույցը խմբերի մեկնարկային ամսաթվերի հետ ներկայացված է ստորև՝

Խումբ

Դասընթացիսկիզբը

Դասընթացի օրերը ևժամը

Խումբ 1

2012 թ. մարտի 27

Երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ ժ. 15.00 – 17.00

Խումբ 2

2012 թ. ապրիլի 16

Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ ժ. 15.00 – 17.00

Խումբ 3

2012 թ. ապրիլի 16

Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ ժ. 19.00 – 21.00

Դասընթացի ուսումնական ծրագիրը կազմված է «Մայքրոսոֆթ» ընկերության պաշտոնական ուսումնական ծրագրի համաձայն: Ծրագիրն ավարտելուց հետո ուսանողները կունենան համապատասխան գիտելիքներ ՝Microsoft Technology Associate «Ծրագրային ապահովման հիմունքներ» «Մայքրոսոֆթի» պաշտոնական միջազգային քննությունը հանձնելու համար:

Դասընթացի մի մակարդակից անցումը մյուսին իրականացվում է ավարտական քննության հիման վրա: Յուրաքանչյուր մակարդակի ավարտին ուսանողներին շնորհվում է մասնակցության կամ ավարտական վկայագիր՝ կախված քննության արդյունքներից:

Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան անցնել պրակտիկա Կենտրոնում:

Գրանցվելու համար պետք է լրացնել  առցանց դիմում-հայտը մինչև ս.թ. մարտի 26-ը: Հայտի «Դասընթացին մասնակցելու հիմնական նպատակը» բաժնում պետք է հստակ նշել, թե որ խմբին եք ցանկանում գրանցվել: Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Просмотров: 811 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 3.9/10
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
шаблоны для ucoz, cs шаблоны, на тему, скрипты, cs